Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«ՄԱՆԱՆԱ»՝ տեսողության խնդիրներ ունեցողների համար»

«ՄԱՆԱՆԱ»՝ տեսողության խնդիրներ ունեցողների համար»
03.11.2012 | 11:28

Սիրելի երիտասարդ.
Սուրբ Գայանե վանքում կազմակերպվող ՄԱՆԱՆԱ ծրագրին մասնակից երիտասարդների ջանքերով մեկնարկել է «ՄԱՆԱՆԱ»՝ տեսողության խնդիրներ ունեցողների համար» նախաձեռնությունը: Այսուհետ, յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 14:00-ին դու քո ակտիվությամբ կարող ես մասնակիցը դառնալ այս նախաձեռնության կամ պարզապես ներկա գտնվել Էջմիածնի Կույրերի միավորման շենքում կազմակերպվող Հիսուսի առակների և հրաշագործությունների շուրջ զրույցներին ու մեկնություններին:
Սպսում ենք քո առաջարկներին ու գաղափարներին:
Համեցի՛ր, հրավիրի՛ր քո ընկերներին և բոլոր ցանկացողներին:
ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՔԵԶ:

Դիտվել է՝ 1148

Մեկնաբանություններ